Գլխավոր Ավելին

Ինչպես է իրականացվում սկլերոթերապիան, որ ցուցումների դեպքում և ինչ հակացուցումներ կան

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության կլինիկա հաճախ են դիմում սկլերոթերապիայի վերաբերյալ հարցերով, այն համարվում է նոր առաջացող անոթների, անոթային աստղիկների բուժման և դրանց դեմ պայքարի արդյունավետ տարբերակներից մեկը։ Անոթային վիրաբույժ Քնարիկ Բադալյանը պարզաբանում է, որ սկլերոթերապիան կատարվում է ինչպես բուժիչ, այնպես էլ էսթետիկ նպատակներով։ Բժիշկը անդրադարձել է, թե ինչպես է իրականացվում սկլերոթերապիան, որ ցուցումների դեպքում և ինչ հակացուցումներ կան։

Սկլերոթերապիայի ժամանակ անոթի մեջ ներարկվում է հատուկ նյութ (սկլերոզանտ), որը սոսնձում է անոթի պատերը։ Միջամտությունը կարելի է կատարել 2 տարբերակով, երբ անոթի մեջ ներարկվում է մաքուր նյութը՝ հեղուկի տեսքով և փրփուրային տարբերակով, որը բավականին մեծ տարածում ունի։

Ցուցումներ՝
1․ անոթային աստղիկների, լայնացած անոթների առկայություն ստորին վերջույթներին
2․ ենթամաշկային անոթային հիվանդություններ

Հակացուցումներ՝
1․ալերգիա օգտագործվող նյութի նկատմամբ
2․սուր և վարակիչ հիվանդություններ
3․ բորբոքային պրոցես ներարկման գոտիներում
4․ )հղիություն և լակտացիոն շրջան

Բժշկի խոսքով՝ միջամտությունը չի պահանջում հիվանդանոցային ռեժիմ, արագ է և ատրավմատիկ։

×
facebook sharing button facebook